Մեր մասին

Լուկաշինի Գյուղատնտեսական Ասոցիացիա ՍԿ

Լուկաշին Գյուղատնտեսական Սպառողական Ասոցիացիան ստեղծվել է 1995 թ-ին, ապրիլ ամսին 42 ֆերմերների կողմից, այժմ այն միավորում է 84 ֆերմերային տնտեսություններ։ Ասոցիացիայի հիմնական նպատակը և խնդիրներն են աջակցել անդամ ֆերմերներին իրենց տնտեսությունների զարգացման գործում` լուծելով անդամ ֆերմերների ընդհանուր իրավական, ֆինանսական, սոցիալական և տեխնիկական խնդիրները։ Ասոցիացիան իր անդամ ֆերմերներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`

  • Տեխնիկայի շահագործման ծառայություններ
  • Մատակարարման ծառայություններ
  • Շուկայավարման ծառայություններ
  • Ֆինանսական ծառայություններ
  • Խորհրդատվական և ուսումնատվական ծառայություններ 
  • Իրականացված ծրագրեր

Համաշխարհային բանկի « Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացրել է 80տ տարողությամ սառնարանային սարքավորումների տեղադրում, որին աջակցել է նաև ՄԱԿ-ի Օզոնի գրասենյակը։

UMCOR կազմակերպության օժանդակությամբ ձեռք է բերվել Բելառուս մակնիշի տրակտոր և գյուղ գործիքներ։

USAID Ծրագրի շրջանակներում տրամադրվել է համակարգիչ, սեղաններ, աթոռներ և այլ անհրաժեշտ գույք։

CARD կազմակերպության միջոցով ձեռք է բերվել մեկ չորանոց։

Մենք համագործակցում ենք մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։